ԱՊՐԱՆՔԱՀՈՒՄՔԱՅԻՆ ԲՈՐՍԱ

Խորհրդատվություն

Տրամադրվում է մասնագիտական խորհրդատվություն, այդ թվում` իրավական, ֆինանսավարկային և տնտեսական այլ ոլորտների շրջանակներում: Խորհրդատվությունները հիմնականում  անվճար են, եթե պատվիրատուն հետագայում օգտվելու է բորսային որևէ այլ ծառայությունից: Լրացուցիչ տեղեկությունների համար առաջարկում ենք այցելել բորսա կամ կապ հաստատել պատասխանատու անձի հետ:

Գնահատում

Բորսայի կողմից իրականացվում է գույքային իրավունքի, ռիսկերի, բաժնետոմսերի,  անշարժ գույքի, շարժական գույքի և այլ ապրանքանյութական արժեքների գնահատում` համապատասխան հաշվետվությունների տրամադրմամբ` սեղմ ժամկետներում և ողջամիտ վարձավճարներով: Լրացուցիչ տեղեկությունների համար առաջարկում ենք այցելել բորսա կամ կապ հաստատել պատասխանատու անձի հետ:

Գնանշում

Բորսայի կողմից իրականացվում է ցանկացած տիպի գույքի գնանշում` որոշակի ժամանակաշրջանում ձևավորված կամ  գործող կողմնորոշիչ արժեքների տրամադրմամբ: Լրացուցիչ տեղեկությունների համար առաջարկում ենք այցելել բորսա կամ կապ հաստատել պատասխանատու անձի հետ

Աճուրդային վաճառք

Բորսայի հարթակում պարբերաբար կազմակերպվում և իրականացվում է բազմանուն գույքերի աճուրդային վաճառք` «դասական» և «հոլանդական» եղանակներով, ապահովելով ճկուն գնային քաղաքականություն` պահանջարկի ու առաջարկի համադրման ուղղությամբ: Աճուրդները իրականացվում են բաց` հրապարակային սակարկություններով, փակ` սահմանափակ մասնակիցների մասնակցությամբ և այլ եղանակներով: Վաճառքի գործընթացը իրականացվում է նվազագույն միջնորդավճարով, որը գանձվում է  միայն գործարքի առկայության պարագայում: Լրացուցիչ տեղեկությունների համար առաջարկում ենք այցելել բորսա կամ կապ հաստատել պատասխանատու անձի հետ:

Մրցույթների կազմակերպում

Բորսան իրականացնում է մրցույթներ, լավագույն առաջարկն ընտրելու նպատակով: Այս գործընթացի հրապարակայնությունը և ՀՀ օրենսդրությանը համապատասխանությունը ապահովվում է մրցութային հանձնաժողովը, որը կազմված է բորսայի արհեստավարժ աշխատակիցներից և լրակազմվում է պատվիրատուի ներկայացուցչով, իսկ  անհրաժեշտության դեպքում` նաև հրավիրյալ մասնագետներով: Լրացուցիչ տեղեկությունների համար առաջարկում ենք այցելել բորսա կամ կապ հաստատել պատասխանատու անձի հետ: