ԱՊՐԱՆՔԱՀՈՒՄՔԱՅԻՆ ԲՈՐՍԱ

Հրապարակային ծանուցում 26.09.2017

«Ակսոն» ԱՀ Բորսայի հարթակում «Ֆլորես» Աճուրդի Տուն ՍՊԸ-ն (այսուհետ՝ Կազմակերպիչ) իրականացնելու է բաց աճուրդ համապատասխան փուլերով` «դասական» (գնի բարձրացմամբ), այնուհետև «հոլանդական» (գնի նվազեցմամբ) եղանակներով:  Աճուրդի ընթացքում վաճառվելու են «Արդշինբանկ» ՓԲԸ-ին (այսուհետ՝ բանկ)  օտարման իրավունքով պատկանող հետևյալ լոտերը`
- ՀՀ, Տավուշի մարզ, ք. Դիլիջան, Կալինինի փողոց, 167 շենք, թիվ 4 հասցեում գտնվող 68.9 ք.մ. բնակարան:  Լոտի մեկնարկային գինը` 12790000 ՀՀ դրամ:
- ՀՀ, Տավուշի մարզ, ք. Դիլիջան, Օրջոնիկիձե փողոց, 2-րդ նրբանցք, թիվ 18 հասցեում գտնվող 197.4 ք.մ. մակերեսով բնակելի տուն, 18.1 ք.մ. մակերեսով անասնաշենք և 0.059 հա մակերեսով հողամաս:  Լոտի մեկնարկային գինը` 24760000 ՀՀ դրամ:
- ՀՀ, Սյունիքի մարզ, ք. Գորիս, Գր. Տաթևացու փողոց, թիվ 14 հասցեում գտնվող 325.6 ք.մ. մակերեսով բնակելի տուն (արտաքին մակերեսը՝ 396.4 ք.մ.) և 0.0275 հա մակերեսով հողամաս:  Լոտի մեկնարկային գինը` 23320000 ՀՀ դրամ:
- ՀՀ, Շիրակի մարզ, ք. Գյումրի, Շիրակացի փողոց, 68 շենք, թիվ 9 հասցեում գտնվող 71.1 ք.մ. մակերեսով բնակարան:  Լոտի մեկնարկային գինը` 4280000 ՀՀ դրամ:
- ՀՀ, Շիրակի մարզ, ք. Գյումրի, Մուշ-2 թաղամաս, 2-2վ շենք, թիվ 32 հասցեում գտնվող 46.55 ք.մ. մակերեսով բնակարան:  Լոտի մեկնարկային գինը` 3260000 ՀՀ դրամ:
- ՀՀ, Շիրակի մարզ, ք. Գյումրի, Արվելաձե փողոց, թիվ 1 հասցեում գտնվող 158.64 ք.մ. մակերեսով բնակելի տուն, 43.1 ք.մ. մակերեսով ավտոտնակ, 32.8 ք.մ. մակերեսով մառան, 5.7 ք.մ. (9.12 խ.մ.) մակերեսով պարիսպ և 0.059906 հա մակերեսով հողամաս:  Լոտի մեկնարկային գինը` 23280000 ՀՀ դրամ:
- ՀՀ, Լոռու մարզ, ք. Ալավերդի, Սան. Սարահարթ, 2/30 շենք, թիվ 39 հասցեում գտնվող 76.3 ք.մ. մակերեսով բնակարան:  Լոտի մեկնարկային գինը` 4530000 ՀՀ դրամ:
- ՀՀ, Շիրակի մարզ, ք. Արթիկ, Թումանյան փողոց, թիվ 28 հասցեում գտնվող 154.01 ք.մ. մակերեսով բնակելի տուն, 6.57 ք.մ. մակերեսով մատուռ, 47.84 ք.մ. մակերեսով օժանդակ շինություն և 0.0567 հա մակերեսով հողամաս:  Լոտի մեկնարկային գինը` 15550000 ՀՀ դրամ:
- ՀՀ, Արարատի մարզ, ք. Արտաշատ, Ներսիսյան փողոց, 3 շենք, թիվ 35 հասցեում գտնվող 76.9 ք.մ. մակերեսով բնակարան:  Լոտի մեկնարկային գինը` 13030000 ՀՀ դրամ:
- ՀՀ, Արմավիրի մարզ, ք. Արմավիր, Սահմանապահների փողոց, 2 նրբանցք, թիվ 50 հասցեում գտնվող 210.5 ք.մ. մակերեսով բնակելի տուն, 15 ք.մ. մակերեսով ավտոտնակ, 12 ք.մ. մակերեսով լողարան, 34.1 ք.մ. մակերեսով շվաքարան և 0.06 հա մակերեսով հողամաս:  Լոտի մեկնարկային գինը` 13860000 ՀՀ դրամ:
- ՀՀ, Արմավիրի մարզ, ք. Արմավիր, Մխիթար Հերացու փողոց, 10 շենք, թիվ 42 հասցեում գտնվող 61.7 ք.մ. մակերեսով բնակարան:  Լոտի մեկնարկային գինը` 7450000 ՀՀ դրամ:
- ՀՀ, Արմավիրի մարզ, ք. Արմավիր, Շևչենկո փողոց, թիվ 12 հասցեում գտնվող 155.7 ք.մ. մակերեսով բնակելի տուն, 8.6 ք.մ. մակերեսով սանհանգույց, 10.1ք.մ. մակերեսով խորդանոց և 0.0618 հա մակերեսով հողամաս:  Լոտի մեկնարկային գինը` 11590000 ՀՀ դրամ:
- ՀՀ, ք. Երևան, Էրեբունի համայնք, Էրեբունի փողոց, 21/1 շենք, թիվ 37 հասցեում գտնվող 77.7 ք.մ. մակերեսով բնակարան:  Լոտի մեկնարկային գինը` 20320000 ՀՀ դրամ:
- ՀՀ, Կոտայքի մարզ, ք. Չարենցավան, 3-րդ թաղամաս, 39 շենք, թիվ 41 հասցեում գտնվող 54 ք.մ. մակերեսով բնակարան:  Լոտի մեկնարկային գինը` 6240000 ՀՀ դրամ:
- ՀՀ, Լոռու մարզ, ք. Ստեփանավան, Մատրոսովի փողոց, թիվ 52/1 հասցեում գտնվող 121.46 ք.մ. մակերեսով բնակելի տուն, 22.24 ք.մ. մակերեսով գոմ, 12.16 ք.մ. մակերեսով գոմ, 6.1 ք.մ. մակերեսով հավանոց, 4.5ք.մ. (1.8 խ.մ) մակերեսով պարիսպ և 0.0493 հա մակերեսով հողամաս:  Լոտի մեկնարկային գինը` 7070000 ՀՀ դրամ:
- ՀՀ, Արարատի մարզ, ք. Վեդի, Կասյան փողոց, 26/14 շենք, թիվ 9 հասցեում գտնվող 77.4 ք.մ. մակերեսով բնակարան:  Լոտի մեկնարկային գինը` 9730000 ՀՀ դրամ:
- ՀՀ, Սյունիքի մարզ, ք. Կապան, Շահումյան փողոց, 35 շենք, թիվ 30 հասցեում գտնվող 54.2 ք.մ. մակերեսով բնակարան:  Լոտի մեկնարկային գինը` 7680000 ՀՀ դրամ:
- ՀՀ, ք. Երևան, Աջափնյակ համայնք, 16 թաղամաս, 25 շենք, թիվ 94 հասցեում գտնվող 79.3 ք.մ. մակերեսով բնակարան:  Լոտի մեկնարկային գինը` 15050000 ՀՀ դրամ:
- ՀՀ, Արարատի մարզ, ք. Մասիս, 5-րդ փողոց, թիվ 88/2 հասցեում գտնվող 73.7 ք.մ. մակերեսով բնակելի տուն, 6.05 ք.մ. մակերեսով պահեստ, 3.25 ք.մ. մակերեսով պահեստ, 3.56 ք.մ. մակերեսով լողարան, 23.1 ք.մ. մակերեսով ծածկ, 1.5 ք.մ. (2.87 խ.մ) մակերեսով պարիսպ և 0.015 հա մակերեսով հողամաս:  Լոտի մեկնարկային գինը` 9820000 ՀՀ դրամ:
- ՀՀ, ք. Երևան, Աջափնյակ համայնք, Ֆուչիկի փողոց, 25 շենք, թիվ 3 հասցեում գտնվող 45.1 ք.մ. մակերեսով բնակարան:  Լոտի մեկնարկային գինը` 10260000 ՀՀ դրամ:
- ՀՀ, ք. Երևան, Նուբարաշեն համայնք, Նուբարաշենի 6-րդ փողոց, թիվ 1/2 հասցեում գտնվող 57.5 ք.մ. մակերեսով խանութ և 0.00622 հա մակերեսով հողամաս:  Լոտի մեկնարկային գինը` 9560000 ՀՀ դրամ:
     Լոտերի նկատմամբ սահմանափակումները՝ գույքերը գրավադրված են:
     Աճուրդը` ք. Երևան, Ագաթանգեղոս 6/1 (4-րդ հարկ) հասցեում 12.10.2017թ.-ին,                      ժ. 12:00-ին դասական եղանակով, այնուհետև յուրաքանչյուր աշխատանքային օր, նույն վայրում, նույն ժամին` հոլանդական եղանակով: Աճուրդի ավարտը՝ 13.11.2017թ.-ին: Աճուրդի մասնակցության նախավճարը սահմանված է համապատասխան գույքի մեկնարկային գնի 1%-ի չափով, որի վճարման վերջնաժամկետը սահմանված է յուրաքանչյուր աճուրդի փուլի օրվան նախորդող աշխատանքային օրվա  ժամը 16:00-ն: Նախավճարը վճարվում է «Ֆլորես» ԱՏ ՍՊԸ-ի դրամարկղում`աճուրդի կայացման հասցեում, կամ բանկային հաշվին («Արդշինբանկ» ՓԲԸ-ում 2470103078480000 հաշվեհամարին): Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝ ֆիզիկական անձանց համար անձը հաստատող փաստաթուղթ և Կազմակերպչի կողմից տրված մասնակցի վկայական (այսուհետ՝ աճուրդի վկայական), որը հաստատելու է նաև նախավճարի մուծման փաստը, իսկ իրավաբանական անձանց համար՝ կանոնադրությունը, իրավաբանական անձանց պետական գրանցման վկայականը, պաշտոնատար անձի կամ ներկայացուցչի լիազորությունները հաստատող փաստաթուղթ և աճուրդի վկայական: 
     Աճուրդում հաղթող է ճանաչվում այն անձը, ով առաջարկել է ամենաբարձր գինը: Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը, աճուրդավարի մուրճիկի երրորդ հարվածից հետո, համարվում է աճուրդում հաղթած մասնակից: Աճուրդին մասնակցած, սակայն չհաղթած անձի մուծած նախավճարը վերադարձվում է աճուրդն ավարտվելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում։ Նախավճարը ենթակա է վերադարձման, եթե աճուրդը համարվում է չկայացած: Եթե աճուրդում հաղթող ճանաչված անձը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը կամ առուվաճառքի պայմանագիրը, ապա նա կորցնում է իր մուծած նախավճարը։ Եթե Կազմակերպիչը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը, ապա նա պարտավոր է աճուրդում հաղթող ճանաչված անձին վերադարձնել նախավճարը։ 
      Նախքան աճուրդի ավարտն աճուրդային լոտի նկատմամբ բանկի գրավի կամ սեփականության իրավունքի դադարման հետևանքով աճուրդի մասնակիցների կորուստների և վնասների համար բանկը որևէ պատասխանատվություն չի կրում:
      Լոտերն ուսումնասիրելու ցանկություն հայտնած անձինք կարող են սույն ծանուցման օրվան հաջորդող օրվանից մինչև աճուրդի ավարտը,  յուրաքանչյուր աշխատանքային  օր, ժ. 10:00-ից մինչև 18:00-ն, այցելել վերը նշված հասցեներով և ծանոթանալ լոտերի հետ՝ այցելությունը նախապես համաձայնեցնելով Կազմակերպչի հետ: Սույն ծանուցումը կարող է փոփոխվել մամուլում հրապարակվելու միջոցով: Աճուրդների ացնկացման կանոնակարգին կարող եք ծանոթանալ և անվճար ստանալ կանոնակարգի պատճենը, դիմելով Կազմակերպչին՝ ք.Երևան, Ագաթանգեղոսի 6/1 հասցե:  Բոլոր այլ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (010) 56-45-13 հեռախոսահամարով կամ այցելել www.flores.am, www.akson.am կայքերը:

Հայտարարություն 17.08.2018

«Ակսոն» ապրանքա-հումքային Բորսայի հարթակում (հասցե՝ ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31), յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 12:00-ին իրականացվում է «Պրեմիում Կրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի կողմից ներկայացված ոսկերչական իրերի աճուրդային վաճառքը: Ամբողջական ցանկին կարող եք  ծանոթանալ կայքի «Վաճառվող լոտեր» բաժնում: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելել Բորսա կամ զանգահարել (011) 52 61 85 հեռախոսահամարով: 

Հայտարարություն 14.08.2018

Տեղեկացնում ենք, որ «Ակսոն» ԱՀ Բորսայի հարթակում (ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31) շարունակվում է «Ֆլորես» Աճուրդի Տուն ՍՊԸ-ի (այսուհետ՝ կազմակերպիչ) կողմից կազմակերծված, «ԷՅՉ-ԷՍ-ԲԻ-ՍԻ ԲԱՆԿ ՀԱՅԱՍՏԱՆ» ՓԲԸ-ին գրավի իրավունքով պատկանող հետևյալ լոտի աճուրդային գործընթացը, նշված մեկնարկային գնով.
- ՀՀ, ք. Երևան, Կենտրոն, Հրազդանի կիրճ, թիվ 4/1  հասցեում գտնվող 58429.4 ք.մ. մակերեսով տարածք, 28.0 ք.մ. մակերեսով տոմսարկղեր, 23.0 ք.մ. մակերեսով առևտրի սրահ, 93.0 ք.մ. մակերեսով սրճարան, 41.3 ք.մ. մակերեսով ծածկ և 9.238832 հա մակերեսով հողամաս (հողամասի կադաստրային արժեքը վճարված չէ):  Լոտի մեկնարկային գինը` 8371311120 ՀՀ դրամ: Բացի լոտի մեկնարկային գնի վճարման պարտավորությունից, գնորդին է անցնում նաև հողամասի 1522189969 ՀՀ դրամ կադաստրային արժեքի վճարման պարտավորությունը:
Լոտի նկատմամբ սահմանափակումներ՝ գույքը գրավադրված է:
  Բոլոր այլ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (011) 56-45-13 հեռախոսահամարով կամ այցելել www.flores.am և www.akson.am կայքերը:

Հայտարարություն 09.08.2018

«Ակսոն» ԱՀ Բորսայի հարթակում (ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31) յուրաքանչյուր աշխատանքային օր իրականացվում է Փարաքարի Համայնքապետարանի կողմից ներկայացված 1994թ.-ի արտադրության Mercedes Benz E300 4MATIC ավտոմեքենայի աճուրդային վաճառքը:
Մանրամասն տեղեկություններին կարող եք ծանոթանալ www.akson.am կայքի «վաճառվող լոտեր» բաժնում կամ զանգահարել (011)56-45-13 հեռախոսահամարով:

Հայտարարություն 09.08.2018

«Ակսոն» ԱՀ Բորսայի հարթակում (ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31) յուրաքանչյուր աշխատանքային օր իրականացվում է «ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտե»-ի կողմից ներկայացված ապրանքանյութական արժեքների աճուրդային վաճառքը:
Մանրամասն տեղեկությունների և ամբողջական ցանկի հետ կարող եք ծանոթանալ www.akson.am կայքի «վաճառվող լոտեր» բաժնում կամ զանգահարել (011)56-45-13 հեռախոսահամարով:

Հայտարարություն 08.08.2018

 Բորսան առաջարկում է նվազագույն վարձավճարով և սեղմ ժամկետներում կատարել անշարժ գույքի, բիզնեսի և ներդրումային նախագծերի, հաստոցների և սարքավորումների, տրանսպորտային միջոցների, ինչպես նաև այլ նյութական և ոչ նյութական ակտիվների գնահատում՝ հետևյալ գործառնությունների շրջանակներում.
• առուվաճառք, 
• ներդրումներ, այդ թվում՝ կանոնադրական կապիտալում,
• հիմնական միջոցների վերագնահատում հաշվապահական հաշվառման նպատակով,
• սննկացման գործընթաց,
• գույքի բաժանում,
• հավատարմագրային կառավարման հանձնում,
• լրացուցիչ բաժնետոմսերի թողարկում,
• ձեռնարկության վերակազմակերպում, լուծարում,
• բռնագանձման հետևանքով իրացում,
• այլ գործընթացներ:
      Արժևորելով մեր մասնագիտական դերակատարությունը և կարևորությունը շուկայում՝ առաջարկում ենք մրցունակ, բարձրորակ և բարեխիղճ ծառայություններ:

Հայտարարություն 08.08.2018

Առաջարկում ենք օտարման ենթակա, այդ թվում` ոչ լիկվիդային գույքը, ֆինանսական միջոցների վերածելու արդյունավետ տարբերակ` բորսային վաճառք, նաև խորհրդատվական, գույքի գնանշման, գնահատման և այլ ծառայությունների մատուցմամբ` նվազագույն վարձավճարներով և սեղմ ժամկետներում: Խորհրդատվությունը իրականացվում է անվճար, իսկ այլ գործառնությունների համար սահմանված վճարումները կարող են կատարվել նաև հետաձգված եղանակով` գույքի վաճառքից գոյացած գումարներից:

Հայտարարություն 08.08.2018

Ապրանքային բորսայի հարթակում պարբերաբար իրականացվում է տարբեր մակնիշի  հաստոցների, սարքավորումների, տրանսպորտային միջոցների, սարքերի, համակարգչային տեխնիկայի, կահույքի, թանկարժեք մետաղներից պատրաստված ոսկերչական իրերի և բազմաթիվ այլ ապրանքանյութական արժեքների աճուրդային վաճառք «դասական» կամ «հոլանդական» եղանակով: 
Միաժամանակ, բորսան իր հարթակը տրամադրում է մասնագիտացված ընկերություններին` վերջիններիս կողմից անշարժ գույքի հրապարակային սակարկություններ իրականացնելու նպատակով:
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել (011)526185:

Հայտարարություն 08.08.2018

Բորսայի հարթակում պարբերաբար իրականացվում է բանկերի, վարկային կազմակերպությունների և գրավատների կողմից ներկայացված` գրավադրված ոսկերչական իրերի, տրանսպորտային միջոցների և այլ գույքի աճուրդային վաճառք: 
Լոտերի ամբողջական ցանկի, ընթացիկ գների և սակարկությունների պայմանների մասին տեղեկատվությանը  կարող եք ծանոթանալ կայքի համապատասխան բաժիններում:

Հայտարարություն 27.07.2018

«Ակսոն» ԱՀ Բորսայի հարթակում (ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31) յուրաքանչյուր աշխատանքային օր իրականացվում է «ՀՀ ֆինանսների նախարարության «Գնագոյացման վերլուծական ինֆորմացիոն կենտրոն» ՊՈԱԿ»-ի կողմից ներկայացված գույքի (ավտոմեքենաներ, կահույք, համակարգչային և կենցաղային տեխնիկա և այլ ապրանքանյութական արժեքներ) աճուրդային վաճառքը:
Մանրամասն տեղեկությունների և ամբողջական ցանկի հետ կարող եք ծանոթանալ www.akson.am կայքի «վաճառվող լոտեր» բաժնում կամ զանգահարել (011)56-45-13 հեռախոսահամարով:

Հայտարարություն 13.07.2018

Տեղեկացնում ենք, որ «Ակսոն» ԱՀ Բորսայի հարթակում (ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31) շարունակվում է «Ֆլորես» Աճուրդի Տուն ՍՊԸ-ի (այսուհետ՝ կազմակերպիչ) կողմից կազմակերծված, «ԷՅՉ-ԷՍ-ԲԻ-ՍԻ ԲԱՆԿ ՀԱՅԱՍՏԱՆ» ՓԲԸ-ին գրավի իրավունքով պատկանող հետևյալ լոտի աճուրդային գործընթացը, նշված մեկնարկային գնով.
- ՀՀ, ք. Երևան, Կենտրոն, Հրազդանի կիրճ, թիվ 4/1  հասցեում գտնվող 58429.4 ք.մ. մակերեսով տարածք, 28.0 ք.մ. մակերեսով տոմսարկղեր, 23.0 ք.մ. մակերեսով առևտրի սրահ, 93.0 ք.մ. մակերեսով սրճարան, 41.3 ք.մ. մակերեսով ծածկ և 9.238832 հա մակերեսով հողամաս (հողամասի կադաստրային արժեքը վճարված չէ):  Լոտի մեկնարկային գինը` 9301456800 ՀՀ դրամ: Բացի լոտի մեկնարկային գնի վճարման պարտավորությունից, գնորդին է անցնում նաև հողամասի 1522189969 ՀՀ դրամ կադաստրային արժեքի վճարման պարտավորությունը:
Լոտի նկատմամբ սահմանափակումներ՝ գույքը գրավադրված է:
  Բոլոր այլ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (011) 56-45-13 հեռախոսահամարով կամ այցելել www.flores.am և www.akson.am կայքերը: