ԱՊՐԱՆՔԱՀՈՒՄՔԱՅԻՆ ԲՈՐՍԱ

Հայտարարություն 04.07.2019

«Ակսոն» ԱՀ Բորսայի հարթակում (ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31) յուրաքանչյուր աշխատանքային օր շարունակվում է իրականացվել  «ԷՆԵՐԳԱՆՈՐՈԳՈՒՄ» ԲԲԸ-ի կողմից ներկայացված՝  շահագործված և որոշ մասով չաշխատող տրանսֆորմատորների, գեներատորների և էլեկտրական շարժիչների   աճուրդային վաճառքը, նվազեցված՝ սկզբնական գների 70%-ի չափով մեկնարկային գներից:
Մանրամասն տեղեկությունների համար կարող եք այցելել www.akson.am կայքի «վաճառվող լոտեր» բաժին կամ զանգահարել (011)52-61-85 հեռախոսահամարով:

 

ՈՍԿՈՒ ԵՐԵՎԱՆՅԱՆ ՖԻՔՍԻՆԳ (ԵՐԵԿՈՅԱՆ) 13.11.2019

Ոսկու 585 հարգի մեկ գրամի արժեքը կազմում է 13009.73 դրամ:

YGFA երևանյան ֆիքսինգը կողմնորոշիչ արժեք է, որը ձևավորվում է բորսայի հարթակում կատարված գործարքների արդյունքների, առաջարկի և պահանջարկի, ինչպես նաև այլ գործոնների համադրության, վերլուծության և հաշվարկի արդյունքում:

ՈՍԿՈՒ ԵՐԵՎԱՆՅԱՆ ՖԻՔՍԻՆԳ (ԱՌԱՎՈՏՅԱՆ) 13.11.2019

Ոսկու 585 հարգի մեկ գրամի արժեքը կազմում է 13171.20 դրամ:

YGFA երևանյան ֆիքսինգը կողմնորոշիչ արժեք է, որը ձևավորվում է բորսայի հարթակում կատարված գործարքների արդյունքների, առաջարկի և պահանջարկի, ինչպես նաև այլ գործոնների համադրության, վերլուծության և հաշվարկի արդյունքում:

Հայտարարություն 08.11.2019

​«Ակսոն» ԱՀ Բորսայի հարթակում (ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31) 11.11.2019թ.-ին, ժամը 11:00-ին իրականացվելու է   «ԵրՄՄԳ» ՓԲԸ-ի  կողմից ներկայացված  հետևյալ լոտի աճուրդային վաճառքը՝ «դասական» (գնի բարձրացմամբ) եղանակով.
-Ալյումինե պատուհանների և միջնորմների պրոֆիլների ջարդոն, 3000 կգ: Մեկնարկային գինը՝ 330 ՀՀ դրամ 1 կգ-ի համար (տեղափոխումը՝ գնորդի միջոցներով):
Մանրամասն տեղեկությունների, ինչպես նաև բորսայի հարթակում վաճառվող այլ լոտերի ցանկին ծանոթանալու համար կարող եք այցելել www.akson.am կայքի «վաճառվող լոտեր» բաժին կամ զանգահարել (011) 52-61-85 հեռախոսահամարով:

Հրապարակային ծանուցում 08.11.2019

«Ակսոն» ԱՀ Բորսայի հարթակում «Բի Էս Թի» ՍՊԸ-ն (այսուհետ՝ Կազմակերպիչ)  իրականացնելու է բաց աճուրդ համապատասխան փուլերով` «դասական» (գնի բարձրացմամբ), այնուհետև «հոլանդական» (գնի նվազեցմամբ) եղանակներով:  Աճուրդի ընթացքում վաճառվելու է «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ին (այսուհետ՝ բանկ)  գրավի իրավունքով պատկանող հետևյալ լոտը`
- ՀՀ, ք.Երևան, Շենգավիթ, Թեյշեբանի թիվ 10 հասցեում գտնվող 2559.2 ք.մ. մակերեսով արտադրամաս, 32.6 ք.մ. մակերեսով պահակատուն, 107.7 ք.մ. մակերեսով կշեռք, 30 ք.մ. մակերեսով ենթակայան, 22.2 ք.մ. մակերեսով հանգստի սենյակ, 2 ք.մ. մակերեսով սանհանգույց և 1.405 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 309140000 ՀՀ դրամ:
Լոտի նկատմամբ սահմանափակումներ՝ գույքը գրավադրված է:
     Աճուրդի փուլերը` ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցեում 25.11.2019թ.-ին, ժ.12:00-ին դասական եղանակով, այնուհետև յուրաքանչյուր աշխատանքային օր, նույն վայրում, նույն ժամին` հոլանդական եղանակով: Աճուրդի ավարտը՝ 30.12.2019թ.: Աճուրդի մասնակցության նախավճարը սահմանված է համապատասխան գույքի ընթացիկ մեկնարկային գնի 1%-ի չափով, որի վճարման վերջնաժամկետը սահմանված է յուրաքանչյուր աճուրդի փուլի օրվան նախորդող աշխատանքային օրվա  ժամը 16:00-ն: Նախավճարը վճարվում է «Բի Էս Թի» ՍՊԸ -ի դրամարկղում`աճուրդի կայացման հասցեում, կամ բանկային հաշվին («Արդշինբանկ» ՓԲԸ-ում 2470103374150000 հաշվեհամարին կամ կազմակերպչի կողմից տրված այլ հաշվեհամարին): Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝ ֆիզիկական անձանց համար անձը հաստատող փաստաթուղթ և Կազմակերպչի կողմից տրված մասնակցի վկայական (այսուհետ՝ աճուրդի վկայական), որը հաստատելու է նաև նախավճարի մուծման փաստը, իսկ իրավաբանական անձանց համար՝ կանոնադրությունը, իրավաբանական անձանց պետական գրանցման վկայականը, պաշտոնատար անձի կամ ներկայացուցչի լիազորությունները հաստատող փաստաթուղթ և աճուրդի վկայական: 
     Աճուրդում հաղթող է ճանաչվում այն անձը, ով առաջարկել է ամենաբարձր գինը: Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը, աճուրդավարի մուրճիկի երրորդ հարվածից հետո, համարվում է աճուրդում հաղթած մասնակից: Աճուրդին մասնակցած, սակայն չհաղթած անձի մուծած նախավճարը վերադարձվում է աճուրդն ավարտվելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում։ Նախավճարը ենթակա է վերադարձման, եթե աճուրդը համարվում է չկայացած: Եթե աճուրդում հաղթող ճանաչված անձը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը կամ առուվաճառքի պայմանագիրը, ապա նա կորցնում է իր մուծած նախավճարը։ Եթե Կազմակերպիչը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը, ապա նա պարտավոր է աճուրդում հաղթող ճանաչված անձին վերադարձնել նախավճարը։ 
      Նախքան աճուրդի ավարտն աճուրդային լոտի նկատմամբ բանկի գրավի կամ սեփականության իրավունքի դադարման հետևանքով աճուրդի մասնակիցների կորուստների և վնասների համար բանկը որևէ պատասխանատվություն չի կրում:
      Լոտն ուսումնասիրելու ցանկություն հայտնած անձինք կարող են սույն ծանուցման օրվան հաջորդող օրվանից մինչև աճուրդի ավարտը,  յուրաքանչյուր աշխատանքային  օր, ժ. 10:00-ից մինչև 18:00-ն, այցելել վերը նշված հասցեներով և ծանոթանալ լոտի հետ՝ այցելությունը նախապես համաձայնեցնելով Կազմակերպչի հետ: Սույն ծանուցումը կարող է փոփոխվել մամուլում հրապարակվելու միջոցով: Աճուրդների ացնկացման կանոնակարգին կարող եք ծանոթանալ և անվճար ստանալ կանոնակարգի պատճենը, դիմելով Կազմակերպչին՝ ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցե:  Բոլոր այլ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (011)56-45-13 հեռախոսահամարով կամ այցելել www.llcbst.am, www.akson.am կայքերը:

Հայտարարություն 07.11.2019

Բորսայի հարթակում պարբերաբար իրականացվում է բազմանուն և բազմաբնույթ ապրանքանյութական արժեքների վաճառք, այդ թվում՝ ՀՀ բանկերում, վարկային կազմակերպություններում և գրավատներում գրավադրված գույքերի աճուրդային վաճառք՝ հրապարակային սակարկություններով: Հոլանդական փուլերի կիրառման դեպքում գրավադրված գույքերի հատման գները կարող են փոփոխվել վարկատուների կողմից, ելնելով վարկառուների որոշակի ծավալի մարումներից, տույժերի ու տուգանքների հաշվարկից և այլ հանգամանքներից: Վաճառքի են ներկայացված նաև բազմաթիվ պետական հիմնարկների և ձեռնարկությունների օտարման ենթակա տրանսպորտային միջոցները, սարք-սարքավորումները, համակարգչային տեխնիկան, կահույքը և այլ արժեքներ: 
Հանդիսանալով բորսային խոշորագույն հարթակ, մենք ապահովում ենք ապրանքների ու ծառայությունների առուվաճառքի գործարքների քանակային և ծավալային աճը, ինչպես նաև հաճախորդների քանակի ավելացումը՝ ամուր գործընկերական հարաբերությունների ներքո:

Հայտարարություն 06.11.2019

Հայտնում ենք,  որ «Ակսոն» ԱՀ Բորսայի և «Հայփոստ» ՓԲԸ-ի  միջև կնքված պայմանագրի շրջանակներում  բորսայի հարթակում (ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31) 11.11.2019թ.-ից յուրաքանչյուր աշխատանքային օր իրականացվելու է  «Հայփոստ» ՓԲԸ-ի կողմից ներկայացված տրանսպորտային միջոցների աճուրդային վաճառքը, որոնց ցանկին կարող եք ծանոթանալ կայքի «վաճառվող լոտեր» բաժնում (լոտի համար` ՀՓ 19/1):

Հայտարարություն 05.11.2019

«Ակսոն» ԱՀ Բորսայի հարթակում (ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31) 11.11.2019թ.-ից յուրաքանչյուր աշխատանքային օր իրականացվելու է  «ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ» ՓԲԸ-ի կողմից ներկայացված  նախկինում շահագործված՝ դիզել գեներատորների, պղնձյա, պողպատե և նիքրոմե լարերի,  չմասնատված արճիճե մարտկոցների ջարդոնի և այլ ապրանքանյութական արժեքների աճուրդային վաճառքը՝ «դասական» (գնի բարձրացմամբ) եղանակով:
Մանրամասն տեղեկությունների, ինչպես նաև բորսայի հարթակում վաճառվող այլ լոտերի ցանկին ծանոթանալու համար կարող եք այցելել կայքի «վաճառվող լոտեր» բաժին կամ զանգահարել (011) 52-61-85 հեռախոսահամարով:

Հայտարարություն 04.11.2019

«Ակսոն» ԱՀ Բորսայի հարթակում (ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31) 04.11.2019թ.-ից յուրաքանչյուր աշխատանքային օր իրականացվում է  Վլադիկ Ֆրունզի Վարդանյանի կողմից ներկայացված  հետևյալ լոտի աճուրդային վաճառքը՝ «դասական» (գնի բարձրացմամբ) եղանակով.
- Ատամնաֆրեզերային հաստոց՝ 5Б310 ПС484, №342 (շահագործված): Մեկնարկային գինը 200000 ՀՀ դրամ:
Մանրամասն տեղեկությունների համար կարող եք այցելել բորսա  կամ զանգահարել (011) 52-61-85 հեռախոսահամարով:

Հայտարարություն 31.10.2019

«Ակսոն» ԱՀ Բորսայի հարթակում (ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31)  01.11.2019թ.-ից յուրաքանչյուր աշխատանքային օր իրականացվելու է «ԵրՄՄԳ» ՓԲԸ-ի  կողմից ներկայացված  հետևյալ լոտի աճուրդային վաճառքը՝ «դասական» (գնի բարձրացմամբ) եղանակով.
- Ալյումինե պատուհանների և միջնորմների պրոֆիլների ջարդոն, 3000 կգ: Մեկնարկային գինը՝ 330 ՀՀ դրամ 1 կգ-ի համար (տեղափոխումը՝ գնորդի միջոցներով):
Մանրամասն տեղեկությունների, ինչպես նաև բորսայի հարթակում վաճառվող այլ լոտերի ցանկին ծանոթանալու համար կարող եք այցելել  կայքի «վաճառվող լոտեր» բաժին կամ զանգահարել (011) 52-61-85 հեռախոսահամարով:

Հայտարարություն 30.10.2019

«Ակսոն» ԱՀ Բորսայի հարթակում (ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31) 04.11.2019թ.-ից  յուրաքանչյուր աշխատանքային օր՝  ժամը 12:00-ից,  իրականացվելու է  ՀՀ պաշտպանության նախարարության կողմից ներկայացված՝ օգտագործված, ֆիզիկապես և գործառնապես մաշված, գերակշռող մասը հետագա օգտագործման համար ոչ պիտանի տարբեր տեսակի սարքերի, սարքավորումների և բլոկների  աճուրդային վաճառք:
Մանրամասն տեղեկությունների համար կարող եք այցելել բորսա  կամ զանգահարել (011) 52-61-85 հեռախոսահամարով: