ԱՊՐԱՆՔԱՀՈՒՄՔԱՅԻՆ ԲՈՐՍԱ

Հայտարարություն 17.08.2018

«Ակսոն» ապրանքա-հումքային Բորսայի հարթակում (հասցե՝ ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31), յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 12:00-ին իրականացվում է «Պրեմիում Կրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի կողմից ներկայացված ոսկերչական իրերի աճուրդային վաճառքը: Ամբողջական ցանկին կարող եք  ծանոթանալ կայքի «Վաճառվող լոտեր» բաժնում: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելել Բորսա կամ զանգահարել (011) 52 61 85 հեռախոսահամարով: 

Հայտարարություն 14.08.2018

Տեղեկացնում ենք, որ «Ակսոն» ԱՀ Բորսայի հարթակում (ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31) շարունակվում է «Ֆլորես» Աճուրդի Տուն ՍՊԸ-ի (այսուհետ՝ կազմակերպիչ) կողմից կազմակերծված, «ԷՅՉ-ԷՍ-ԲԻ-ՍԻ ԲԱՆԿ ՀԱՅԱՍՏԱՆ» ՓԲԸ-ին գրավի իրավունքով պատկանող հետևյալ լոտի աճուրդային գործընթացը, նշված մեկնարկային գնով.
- ՀՀ, ք. Երևան, Կենտրոն, Հրազդանի կիրճ, թիվ 4/1  հասցեում գտնվող 58429.4 ք.մ. մակերեսով տարածք, 28.0 ք.մ. մակերեսով տոմսարկղեր, 23.0 ք.մ. մակերեսով առևտրի սրահ, 93.0 ք.մ. մակերեսով սրճարան, 41.3 ք.մ. մակերեսով ծածկ և 9.238832 հա մակերեսով հողամաս (հողամասի կադաստրային արժեքը վճարված չէ):  Լոտի մեկնարկային գինը` 8371311120 ՀՀ դրամ: Բացի լոտի մեկնարկային գնի վճարման պարտավորությունից, գնորդին է անցնում նաև հողամասի 1522189969 ՀՀ դրամ կադաստրային արժեքի վճարման պարտավորությունը:
Լոտի նկատմամբ սահմանափակումներ՝ գույքը գրավադրված է:
  Բոլոր այլ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (011) 56-45-13 հեռախոսահամարով կամ այցելել www.flores.am և www.akson.am կայքերը:

Հայտարարություն 09.08.2018

«Ակսոն» ԱՀ Բորսայի հարթակում (ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31) յուրաքանչյուր աշխատանքային օր իրականացվում է Փարաքարի Համայնքապետարանի կողմից ներկայացված 1994թ.-ի արտադրության Mercedes Benz E300 4MATIC ավտոմեքենայի աճուրդային վաճառքը:
Մանրամասն տեղեկություններին կարող եք ծանոթանալ www.akson.am կայքի «վաճառվող լոտեր» բաժնում կամ զանգահարել (011)56-45-13 հեռախոսահամարով:

Հայտարարություն 09.08.2018

«Ակսոն» ԱՀ Բորսայի հարթակում (ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31) յուրաքանչյուր աշխատանքային օր իրականացվում է «ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտե»-ի կողմից ներկայացված ապրանքանյութական արժեքների աճուրդային վաճառքը:
Մանրամասն տեղեկությունների և ամբողջական ցանկի հետ կարող եք ծանոթանալ www.akson.am կայքի «վաճառվող լոտեր» բաժնում կամ զանգահարել (011)56-45-13 հեռախոսահամարով:

Հայտարարություն 08.08.2018

Առաջարկում ենք օտարման ենթակա, այդ թվում` ոչ լիկվիդային գույքը, ֆինանսական միջոցների վերածելու արդյունավետ տարբերակ` բորսային վաճառք, նաև խորհրդատվական, գույքի գնանշման, գնահատման և այլ ծառայությունների մատուցմամբ` նվազագույն վարձավճարներով և սեղմ ժամկետներում: Խորհրդատվությունը իրականացվում է անվճար, իսկ այլ գործառնությունների համար սահմանված վճարումները կարող են կատարվել նաև հետաձգված եղանակով` գույքի վաճառքից գոյացած գումարներից:

Հայտարարություն 08.08.2018

Ապրանքային բորսայի հարթակում պարբերաբար իրականացվում է տարբեր մակնիշի  հաստոցների, սարքավորումների, տրանսպորտային միջոցների, սարքերի, համակարգչային տեխնիկայի, կահույքի, թանկարժեք մետաղներից պատրաստված ոսկերչական իրերի և բազմաթիվ այլ ապրանքանյութական արժեքների աճուրդային վաճառք «դասական» կամ «հոլանդական» եղանակով: 
Միաժամանակ, բորսան իր հարթակը տրամադրում է մասնագիտացված ընկերություններին` վերջիններիս կողմից անշարժ գույքի հրապարակային սակարկություններ իրականացնելու նպատակով:
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել (011)526185:

Հայտարարություն 08.08.2018

Բորսայի հարթակում պարբերաբար իրականացվում է բանկերի, վարկային կազմակերպությունների և գրավատների կողմից ներկայացված` գրավադրված ոսկերչական իրերի, տրանսպորտային միջոցների և այլ գույքի աճուրդային վաճառք: 
Լոտերի ամբողջական ցանկի, ընթացիկ գների և սակարկությունների պայմանների մասին տեղեկատվությանը  կարող եք ծանոթանալ կայքի համապատասխան բաժիններում:

Հայտարարություն 08.08.2018

 Բորսան առաջարկում է նվազագույն վարձավճարով և սեղմ ժամկետներում կատարել անշարժ գույքի, բիզնեսի և ներդրումային նախագծերի, հաստոցների և սարքավորումների, տրանսպորտային միջոցների, ինչպես նաև այլ նյութական և ոչ նյութական ակտիվների գնահատում՝ հետևյալ գործառնությունների շրջանակներում.
• առուվաճառք, 
• ներդրումներ, այդ թվում՝ կանոնադրական կապիտալում,
• հիմնական միջոցների վերագնահատում հաշվապահական հաշվառման նպատակով,
• սննկացման գործընթաց,
• գույքի բաժանում,
• հավատարմագրային կառավարման հանձնում,
• լրացուցիչ բաժնետոմսերի թողարկում,
• ձեռնարկության վերակազմակերպում, լուծարում,
• բռնագանձման հետևանքով իրացում,
• այլ գործընթացներ:
      Արժևորելով մեր մասնագիտական դերակատարությունը և կարևորությունը շուկայում՝ առաջարկում ենք մրցունակ, բարձրորակ և բարեխիղճ ծառայություններ:

Հայտարարություն 27.07.2018

«Ակսոն» ԱՀ Բորսայի հարթակում (ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31) յուրաքանչյուր աշխատանքային օր իրականացվում է «ՀՀ ֆինանսների նախարարության «Գնագոյացման վերլուծական ինֆորմացիոն կենտրոն» ՊՈԱԿ»-ի կողմից ներկայացված գույքի (ավտոմեքենաներ, կահույք, համակարգչային և կենցաղային տեխնիկա և այլ ապրանքանյութական արժեքներ) աճուրդային վաճառքը:
Մանրամասն տեղեկությունների և ամբողջական ցանկի հետ կարող եք ծանոթանալ www.akson.am կայքի «վաճառվող լոտեր» բաժնում կամ զանգահարել (011)56-45-13 հեռախոսահամարով:

Հայտարարություն 13.07.2018

Տեղեկացնում ենք, որ «Ակսոն» ԱՀ Բորսայի հարթակում (ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31) շարունակվում է «Ֆլորես» Աճուրդի Տուն ՍՊԸ-ի (այսուհետ՝ կազմակերպիչ) կողմից կազմակերծված, «ԷՅՉ-ԷՍ-ԲԻ-ՍԻ ԲԱՆԿ ՀԱՅԱՍՏԱՆ» ՓԲԸ-ին գրավի իրավունքով պատկանող հետևյալ լոտի աճուրդային գործընթացը, նշված մեկնարկային գնով.
- ՀՀ, ք. Երևան, Կենտրոն, Հրազդանի կիրճ, թիվ 4/1  հասցեում գտնվող 58429.4 ք.մ. մակերեսով տարածք, 28.0 ք.մ. մակերեսով տոմսարկղեր, 23.0 ք.մ. մակերեսով առևտրի սրահ, 93.0 ք.մ. մակերեսով սրճարան, 41.3 ք.մ. մակերեսով ծածկ և 9.238832 հա մակերեսով հողամաս (հողամասի կադաստրային արժեքը վճարված չէ):  Լոտի մեկնարկային գինը` 9301456800 ՀՀ դրամ: Բացի լոտի մեկնարկային գնի վճարման պարտավորությունից, գնորդին է անցնում նաև հողամասի 1522189969 ՀՀ դրամ կադաստրային արժեքի վճարման պարտավորությունը:
Լոտի նկատմամբ սահմանափակումներ՝ գույքը գրավադրված է:
  Բոլոր այլ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (011) 56-45-13 հեռախոսահամարով կամ այցելել www.flores.am և www.akson.am կայքերը: