ԱՊՐԱՆՔԱՀՈՒՄՔԱՅԻՆ ԲՈՐՍԱ

ԲՈՐՍԱՅԻՆ ԱԿՏԻՎՈՒԹՅԱՆ ԻՆԴԵՔՍ

Նորություններ

Հրապարակային ծանուցում

24.05.2019

«Բի Էս Թի» ՍՊԸ (այսուհետ՝ կազմակերպիչ) «Ակսոն» ԱՀ Բորսայի հարթակում իրականացնելու է բաց աճուրդ համապատասխան փուլերով` «դասական» (գնի բարձրացմամբ), այնուհետև «հոլանդական» (գնի նվազեցմամբ) եղանակներով: Աճուրդի ընթացքում վաճառվելու է «Գառնի-Լեռ» Գիտաարտադրական Միավորում» ԲԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող հետևյալ լոտը. 
 - ՀՀ, ք. Երևան, Աջափնյակ համայնք, Ֆուչիկի փողոց, թիվ 27 հասցեում գտնվող 578.4 ք.մ. մակերեսով արտադրամաս, 0.01702 հա մակերեսով հողամաս (սեփականություն) և  0.3456 հա մակերեսով հողամաս (9.6% բաժնային սեփականություն):  Լոտի մեկնարկային գինը` 17145000 ՀՀ դրամ: Գնորդը լրացուցիչ պետք վճարի նաև 0.01702 հա մակերեսով հողամասի կադաստրային արժեքը:
     Աճուրդի փուլերը` ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցեում 11.06.2019թ.-ին ժ.12:00-ին դասական եղանակով, այնուհետև յուրաքանչյուր աշխատանքային օր, նույն վայրում, նույն ժամին` հոլանդական եղանակով: Աճուրդի ավարտը՝ 30.12.2019թ.: 

Հրապարակային ծանուցում

21.05.2019

«ԲիԷսԹի» ՍՊԸ-ն (այսուհետ՝ Կազմակերպիչ) «Ակսոն» ԱՀ Բորսայի հարթակում իրականացնելու է բաց աճուրդ` հոլանդական եղանակով: Աճուրդի ընթացքում վաճառվելու է «Ամերիաբանկ» ՓԲԸ-ին գրավի իրավունքով պատկանող հետևյալ լոտը. 
- ՀՀ, ք. Երևան, Դավթաշեն 3 թաղամաս, թիվ 105 հասցեում գտնվող 0.04 հա մակերեսով հողամաս և ՀՀ, ք. Երևան, Դավթաշեն 3 թաղամաս, թիվ 106 հասցեում գտնվող 0.04 հա մակերեսով  հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 87000000 ՀՀ դրամ:
     Աճուրդի փուլերը` հոլանդական եղանակով, ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցեում 06.06.2019թ.-ին, ժ. 12:00-ին, այնուհետև հոլանդական եղանակով կայացվող աճուրդի յուրաքանչյուր հերթական փուլը կանցկացվի յուրաքանչյուր հաջորդ աշխատանքային օրը, նույն վայրում, նույն ժամին: Աճուրդի ավարտը՝ 30.12.2019թ: Աճուրդի մասնակցության նախավճարը սահմանված է գույքի ընթացիկ մեկնարկային գնի 1%-ի չափով, որի վճարման վերջնաժամկետը սահմանված է յուրաքանչյուր աճուրդի փուլի օրվան նախորդող աշխատանքային օրվա  ժամը 16:00-ն: